HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները քննարկեցին գալիք ընտրությունները

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին և նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։  Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարևորեցին մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պաշտպանի զեկույցի նկատմամբ։  Առաքելության ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք խնդիրներ, որոնց թվում էին տեղական և միջազգային դիտորդների սակավաթվությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության անվստահությունը, օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրությունների հետ կապված աշխատանքային խմբում և մի շարք այլ խնդիրներ։

Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին պաշտպանի ինստիտուտի հետ հետագա համագործակցության և երկարատև աշխատանքի հույս հայտնեց՝ ևս մեկ անգամ ընգծելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը շատ է կարևորում օմբուդսմենի կատարած աշխատանքը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter