Եվրադատարանը սկսել է քննել Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների դիմումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի առաջադրման, խափանման միջոցի կալանքի նշանակման ու հետագայում ժամկետների երկարաձգման, նրա հարազատների նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև գործով ըստ էության դատաքննության հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.
- Արդյոք 23/02/2008թ.-ի ժամը 11:30-ից մինչև Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից 27/02/2008թ.-ին կալանքի մասին որոշում կայացնելու պահը դիմողին ազատությունից զրկելը օրինական էր՝ Կոնվենցի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
- Արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա առ այն, որ նա կատարել էր իրավախախտում՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
- Արդյոք դատարանները տրամադրել են «վերաբերելի» ու «բավարար» պատճառներ դիմողի կալանքի հիմքերը հիմնավորելու համար՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:
- Արդյոք խախտվել է դիմողի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, արդյոք այն փաստը, որ դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատավոր Վ-ի որդին հանդիսացել էր այն քննչական խմբի անդամը, որը կատարել էր դիմողի քրեական գործի նախաքննությունը, չէր բարձրացնում դատավորի Վ-ի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած:
- Արդյոք դիմողի քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների հիմքով: Եթե այո, արդյոք նման միջամտությունը համապատասխանում է 10-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներին:
- Արդյոք քրեական հետապնդման ենթարկվելու և դատապարտվելու արդյունքում դիմողը չի հանդիսացել իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ՝ ի խախտումն Կոնվենցայի 14-րդ հոդվածի երաշխիքների:
Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված երրորդ գանգատը, որը վերաբերում էր դասային աստիճանից զրկելու և աշխատանքից հեռացնելու փաստերին, դեռ չի ծանուցվել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երկու դիմումների քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառված ուժի, այդ ընթացքում հրազենային վնասվածք պատճառելու և իշխանությունների կողմից բժշկական օգնություն չցուցաբերելու, հետագայում մեղադրանքի առաջադրման, խափանման միջոց կալանքի օրինականության, դատապարտյալների հիվանդանոցում կալանքի պայմանների, ծանր առողջական վիճակի պայմաններում դատաքննությանը մասնակցելուն պարտադրելու, գործով ըստ էության դատաքննության և հարազատների նկատմամբ հետապնդումների հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.
- Արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ կիրառված ուժը համապատասխանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Ավելին, արդյոք քննչական մարմինները կատարել են արդյունավետ քննություն դիմողի այն պնդումների առնչությամբ, որ իր նկատմամբ կիրառվել էր ոչ անհրաժեշտ ուժ՝ ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի: Կառավարությունից խնդրում ենք հայտնել Դատարանին, ինչպես նաև ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանության աշխատակից Ռ.Մ.-ի կողմից կրակոց արձակելու էպիզոդի հետ կապված քննության արդյունքների վերաբերյալ՝ որին անդրադարձել է Քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման մեջ:
- Արդյոք ոստիկանության աշխատակիցները դիմողին տրամադրել են շտապ ու պատշաճ բժկական օգնություն ոստիկանական օպերացիայից հետո և ձերբակալման տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում: Եթե ոչ, արդյոք նման բժշկական օգնություն չտրամադրելը չի խախտել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դիմողի իրավունքները:
- Արդյոք մինչդատական կալանքի տակ գտնվելիս դիմողին տրամադրվել է պատշաճ բժշկական օգնություն: Եթե ոչ, արդյոք դիմողի կալանքը նման պայմաններում հանդիսանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելիս անհնարին էր տրամադրել պատշաճ բժշկական օգնություն: Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի, ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, այն հիմքով, որ կալանքի հիմնական ժամանակահատվածում պահվել է մի խցում, որում բացակայում էին պատշաճ բժկական հարմարությունները ողնաշարի տուբերկուլյոզով տառապող անձին կալանքի տակ պահելու համար:
- Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո այն հիմքով, որ չնայած նրա առողջական վատ վիճակին, նրան պարտադրվել է ներկայանալ ու մասնակցել դատաքննությանը և՛ կալանքի տակ գտնվելու ընթացքում, և՛ նրան ազատ արձակելուց հետ, ինչպես նաև, որ նրան դատարան են տեղափոխել բանտի մեքենայով, որը հարմարեցված չէր առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին տեղափոխելու համար:
- Արդյոք դիմողի կալանքը 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ը «օրինական» էր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ներքո:
Արդյոք գոյություն ուներ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ ենթադրաբար անհրաժեշտությունը գերազանցող ուժ կիրառման դեմ՝ ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան
Արա Ղազարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել