«Չորրորդ ինքնիշխանություն». գնել են վարչապետից կամ Արա Բաբլոյանից
«ՉԻ» տեղեկություններով՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար և միաժամանակ Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանս», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որևէ մեկը:
«Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել