HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Մհեր Սեդրակյանի գազալցակայանում հաճախորդներից հավելյալ 500 դրա՞մ են պահանջում

«Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ ստացավ այն մասին, որ Էրեբունու թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները «բունտ» են արել: Գազալցակայանում բոլոր հաճախորդներին պարտադրում են տալ հավելյալ 500 դրամ՝ պատճառաբանելով, թե դա «թեյավճար» է:

«Բայց թեյավճարը կամովին են տալիս այդ աշխատանքն արած մարդուն: Եթե հիմա գազը լիցքավորվում է ավտոմատ, ո՞ւմ է հասնում իմ տված 500 դրամը»,- դժգոհեց խմբագրություն զանգահարած քաղաքացին:

«Ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով պարզաբանումներ ստանալ Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնական ներկայացած Սերգեյ Բաղդասարյանը. «Հիմա որ մեկը հանում ու չաեվո է տալիս, ի՞նչ անեն, հրաժարվե՞ն: Տենց բան չկա, որ պահանջեն, էտի աբսուրդ ա: Էտի ում մտքով անցնում ա, հանում, չաեվո են տալիս: Եթե պահանջեն, ուրեմն տենց մարդուն կբռնենք ու կհեռացնենք աշխատանքից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter