«Հրապարակ». Զուրաբյանի թևը ուզում է «Ժողովրդավարական հայրենիքը» վերցնել Մակեյանի ձեռքից
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում սկսված խմորումները, պարզվում է, սահուն հեղաշրջման միակ փորձը չեն ՀԱԿ-ում: Խորհրդարանական ընտրությունների շեմին նման խմորումներ են ընթացել նաև «Հանրապետություն» կուսակցությունում, որտեղ փորձ է արվել Գագիկ Ջհանգիրյանի օգնությամբ պոկել Սմբատ Այվազյանին՝ վերջինիս առաջարկելով անցողիկ տեղ ՀԱԿ համամասնական ցուցակում, սակայն Սմբատ Այվազյանը, խուսափելով դրանից, գնացել էր Մոսկվա:
Իսկ երբ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն էր արել, ՀԱԿ-ում որոշել էին, որ Սմբատ Այվազյանն արդեն կարող է «վերցնել» կուսակցությունը, այս անգամ էլ «Հանրապետություն» կուսակցության անդամ Վահան Վարդապետյանին էին կանչել օգնության: Սակայն դա էլ հաջողություն չունեցավ:
Ու թե հիմա Լևոն Զուրաբյանի թևը կկարողանա ԺՀԿ-ում «պերեվարոտ» իրականացնել՝ կուսակցությունը վերցնելով Պետրոս Մակեյանի ձեռքից, ապա կարելի է ասել, որ ՀԱԿ «իրավաժառանգորդ օպերացիան» նույնպես բարեհաջող ավարտ կունենա՝ հօգուտ ՀԱԿ-ը մոնոլիտ, գուցե նաև կուսակցություն դարձնելու ճանապարհին, որից հետո արդեն ցանկալի մարդուն դրա գլխին կարգելը դյուրին կլինի:
Սակայն, ինչպես պնդում են «Հրապարակի» աղբյուրները, Մակեյանն առայժմ մեծամասնություն ունի 19 հոգանոց ԺՀ քաղխորհրդում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել