Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել 17 միլիոն լիտր վառելանյութ և 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։
Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից։
Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը' 6 հազար դրամով։
Տիգրան Սարգսյանի դիտակմամբ՝ այս երկու ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացել են։
Այսօրվա նիստում գործադիրը նաև որոշել է Արտաշես Կիրակոսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել