HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կկառուցվի Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Երևանի Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Կառավարությունը սահմանել է, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։

«Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը»,- հայտնում է կառավարության կայքը։

Գործադիրն այսօր նաև հավանություն է տվել Գյումրիում մշակույթի վարժարան հիմնելու նախագծին։ Կրթօջախը կարող է սպասարկել ոչ միայն Շիրակի մարզի, այլև հայաբնակ Ջավախքի շնորհալի պատանիներին և աղջիկներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter