HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին առաջարկել է Երևանում ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա

Այսօր կառավարությունն իր որոշմամբ «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել է մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» հիմնադրամի ստեղծմանը։

«Պայմանագրի շրջանակում անցկացվում են միջոցառումներ անդամ-պետությունների գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, երիտասարդ քաղաքական և հասարակական առաջնորդների ներուժը ՀԱՊԿ-ի համար օգտակար հասարակական կարծիք ձևավորելու գործընթաց ներառելու նպատակով»,- հայտնում է կառավարության կայքը։

Նշված խնդրի իրականացման համար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ուղղված նամակում առաջարկում է ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա՝ նստավայրը Երևան քաղաքում։

Որպես հիմնադիրներ և գլխավոր ֆինանսավորողներ հանդես են գալիս «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, դրա Երևանի մասնաճյուղը, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության աջակցման ֆոնդը։

ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը մասնակցել և աջակցություն են հայտնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter