Հայաստան կժամանեն սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանելու սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ:
Լիբանանից կժամանի բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, Ֆրանսիայից՝ գնդապետ Ռուբիկ Գալստանյանը, Չիլիից՝ ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ռուսաստանից՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը:
Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ այցելության շրջանակներում բարձրաստիճան զինվորականները կմասնակցեն մի շարք միջոցառումների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել