
Ֆեյսբուքը՝ որպես գործիք նախագահի ընտրությունների ընթացքում
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում առկա սև PR-ի, քաղաքական հումորի և սարկազմի առումով այս նախագահական ընտրությունները տարբերվում են խորհրդարանականից, երբ նմանօրինակ ակտիվություն հիմնականում միայն անանուն էջերն էին ցուցաբերում:
«Ռեգիոնը» «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայասատան» կազմակերպության աջակցությամբ հետազոտել է նախաքարոզչության փուլում ՀՀ նախագահի ընտրությունների հարցում ֆեյսբուքի ակտիվությունը:
«Հետազոտության արդյունքները վկայում են, որ նախկինում ուղղակի որպես հերթական ինտերնետային գործիք համարվող ֆեյսբուք սոցիալական ցանցն այսօր փոխարինելու է գալիս դասական մեդիային. ֆեյսբուքը ակտիվ օրգանիզմ է, որի հետադարձ ռեակցիան աստիճանաբար ավելի է արժևորվում»,- ասաց «Ռեգիոնի» տնօրենը հետազոտության արդյունքները ներկայացնելիս:
Լաուրա Բաղդասարյանը ֆեյսբուքյում այսպիսի ակտիվությունը կապում է նախագահի ընտրությունների նախաշեմին Հայաստանում առաջացած քաղաքական ճջնաժամի հետ՝ դիտարկելով այն որպես դասական արձագանք ստեղծված իրավիճակին, երբ հասարակությանը ոչինչ չի մնում անելու, քան անեկդոտներ հորինել քաղաքականության մասին և հեգնանքով վերաբերվել քաղաքական զարգացումներին:
Նախքան պաշտոնապես քարոզչություն սկսվելը «Ռեգիոնը» մոնիթորինգի է ենթարկել ֆեյսբուքի 28 էջ, որոնք էին քաղաքական ուժերի ու նրանց հարող ֆեյսբուքյան խմբերի, նրանց համակրող առանձին օգտատերերի, ՀՀ նախագահի թեկնածուների ֆեյսբուքյան էջերը:
Հունվարի 29-ին էլեկտրոնային տեղեկագրի տեսքով կհրապարակվեն հետազոտության ամբողջական արդյունքները:
Մեկնաբանել