HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Երևանում. բերման է ենթարկվել 13 մարդ, որից 1-ը ձերբակալվել է

Հունվարի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Աբովյան փողոցում գտնվող մի սրճարանից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վաղինակ Ղ.-ին, 1973 թ. ծնված Արման Հ.-ին, 1990 թ. ծնված Գևորգ Ե.-ին, 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, 1977 թ. ծնված Մուշեղ Ա.-ին, 1982 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1985 թ. ծնված Միխայել Մ.-ին, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1981 թ. ծնված Հրաչյա Ի.-ին, 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1976 թ. ծնված Վահրամ Հ.-ին, 1984 թ. ծնված Արտյոմ Ի.-ին և 1977 թ. ծնված Գարրի Մ.-ին:

Բաժնում Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ պահունակով՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից՝ «Աուտո C 5» գազային ատրճանակ՝ 4 փամփուշտով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Գարրի Մ.-ն իր մոտ եղած ատրճանակից սրճարանում 2 անգամ կրակել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 պարկուճ: Ատրճանակները և գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության:

Գարրի Մ.-ն ձերբակալված է:

«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter