
Ապօրինի ծառահատում՝ Դսեղում
Հունվարի 23-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում ապօրինի փայտ են բարձում ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը նույն օրը Դսեղ գյուղից ոստիկանություն է տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Վ.-ի վարած «Կամազ-53202» մակնիշի ավտոմեքենան՝ 30 խմ փայտանյութով, որի համար Արթուր Վ.-ն համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել