HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». քաղաքապետի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականին

«Առավոտի» տեղեկություններով` երեկ երեկոյան, Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը, վարելով «Նիսսան-Ջիփ» մակնիշի 777 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին: Երեխան կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց:

Ականատեսներն «Առավոտի» հետ զրույցում պատմում էին, որ ավտոմեքենան պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, ով, ըստ նրանց, ընտանիքով այդ պահին եղել է ավտոմեքենայում: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter