Սամբոյի 2013թ. մրցաշրջանի առաջին միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնի արցախցի 6 մարզիկ
Հունվարի 26-29-ին Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կկայանա սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային «A» դասի մրցաշարը: Այն Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է և կրում է «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է արցախցի 6 մարզիկ. Նարեկ Պետրոսյան (62 կգ քաշային կարգ), Մարտին Միրզոյան (68 կգ ք/կ), Արմեն Ադամյան (74 կգ ք/կ), Մավրիկ Նասիբյան (82 կգ ք/կ), Դավիթ Գրիգորյան (90 կգ ք/կ), Տիգրան Համբարձումյան (100 կգ ք/կ):
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հայ մարզիկների հետ Ուրալսկ են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել