HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալը բանտից բջջային հեռախոսով ծանոթացել է Սիսիանի բնակչուհուն ու նրանից հափշտակել 327 000 դրամ

ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ա. Բախտիարյանի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի բնակիչ Ա. Բախտիարյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտված լինելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսով ծանոթացել է Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի հետ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Բախտիարյանը բջջային հեռախոսով մուտք է գործել համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայք, ստեղծել է «Հարութ Առաքելյան» անվամբ անհատական էջը՝ ներկայանալով որպես «Գորիս» քրեակատարողական հիմնարկի «Նյուվադի» տեղամասի դատապարտյալ:

Այնուհետև կայքէջի և հեռախոսազրույցների միջոցով Ն.Մ.-ի հետ շփման ընթացքում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2012թ. մարտի 26-ին և 27-ին նրանից հափշտակել է 327 000 դրամ գումար:

Մասնավորապես, Ա. Բախտիարյանը, ներկայանալով «Հարութ Առաքելյան» կեղծանվամբ, Ն. Մ.-ի հետ ստեղծել է կեղծ մտերմիկ հարաբերություններ և չարաշահելով նրա վստահությունը՝ պահանջել է բջջային հեռախոսի լիցքավորման 20 քարտ՝ ՔԿՀ ղեկավարներին տալու պատրվակով:

Ն. Մ.-ն, գնելով 1000 դրամ արժողությամբ 20 հատ լիցքավորման քարտ, դրանց տվյալները «odnoklassniki.ru» կայքի՝ իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է Ա. Բախտիարյանին:

Պարզվել է նաև, որ Ա. Բախտիարյանը քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, գումարը վերադարձնելու պայմանով Ն. Մ.-ից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, որից Ա. Բախտիարյանին է փոխանցվել մի մասը՝ 170 000 դրամը:

Բացի դրանից՝ Ա. Բախտիարյանը պահանջել, որ Ն. Մ.-ն իր նշած հեռախոսահամարների հաշվին փոխանցի 137 000 դրամ գումար:

Իր մտադրությունն իրագործելուց հետո Ա. Բախտիարյանը կայքի իր անհատական էջից հանել է Ն. Մ.-ի տվյալները և անջատել հեռախոսահամարները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Բախտիարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանություններ (1)

Tereza
shat el lav e arel,mard inchqan himar piti lini vor nman xelqic durs hashivner licqavori u nman sadranqneri kul gna. qez texna N.M.,hima xies hayc nerkayacrel jamanakin mtaceir......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter