Այս տարի անցկացվելու են «Հաց ու գիր» խորագրով հայ-հունական մշակութային միջոցառումներ
Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնը Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ 2013թ. նախատեսել է «Հաց ու գիր» ընդհանուր խորագիրը կրող մշակութային միջոցառումների շարքի անցկացումը:
Տարվա ընթացքում կազմակերպվելու են հայ-հունական բարեկամության մասին պատմող ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ:
2013թ. հունվարի 21-ին Հունաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի է ունեցել նշված շարքի անդրանիկ միջոցառումը՝ «Ժպիտ և արցունք. Հայաստանը հունական երգիծական մամուլում» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Օրվա բանախոսներն էին գրող Պետրոս Մարգարիսը, Հունաստանի խորհրդարանի գրադարանի ներկայացուցիչ, պատմաբան Էլլի Դրուլիան, Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել