«Հրապարակ». նոր չարաշահումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նորանոր չարաշահումներ են բացահայտվում: Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրեց, որ նոր տնօրեն Եվգենի Բիբինի ուսումնասիրություններից հետո բացահայտվել են մի շարք ֆինանսական չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել մի քանի հիմնարկների միջոցով: Դրանց թվում են «Էներգոչափ», «Էկտրեկ» ընկերությունները:
Դեռևս այն ժամանակ խոսվում էր ճապոնական վարկի հետ կապված ֆինանսական չարաշահումների մասին, ինչի վերաբերյալ «Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Հրապարակին» հասած տեղեկություններով` 2007-2010թթ. իրականացվող ճապոնական վարկից 34 միլիոն դոլարը նախատեսված է եղել 32 ենթակայան վերանորոգելու համար, սակայն, ըստ բացահայտումների, վերանորոգվել է ընդամենը 14-ը:
Տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանին պատկանող «Էներգոչափ» ՓԲԸ-ին շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառվել է Նորքում գտնվող 4 հարկանի շենքն իր ամբողջ տարածքով` պետությանը պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս: Այդ տեղեկությունների համաձայն` ՀԷՑ-ին պատկանող շինությունները նույնպես «կոպեկներով» սեփականաշնորհվել ու վաճառվել են «Էկտրեկ» ընկերությանը:
Փոխտնօրեն Կարեն Դարբինյանը, ում անվան հետ են կապում վերոնշյալ չարաշահումները, այս ընթացքում արձակուրդում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել