ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսում է աշխատանքները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:
Վլադիմիր Գարկունը տեղեկացրել է, որ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսելու է իր աշխատանքները: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանի ԱՊՀ գործադիր կոմիտեի 25 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկությունից մի քանի օր առաջ կժամանեն մոտ 170 կարճաժամկետ դիտորդ, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների կատարմանը հանրապետության բոլոր մարզերում:
Ընտրություններից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունը կներկայացնի համապատասխան զեկույց: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել