HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ընտրական հանձնաժողովներում տեղերն այս անգամ չե՞ն վաճառվում

Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները` ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները որոշակի աշխատավարձ են ստանում, և քանի որ այս ընտրություններում «փող» չի շարժվելու, հանձնաժողովի տեղերի համար գնորդ էլ չկա:

Նախորդ ընտրություններում օլիգարխները «բիրիքով» առնում էին հանձնաժողովականների տեղերը, որովհետև այդպես ավելի էժան էր, քան ամեն ընտրողին փող տալը: Սա այս նախագահական ընտրությունների միակ «նոու հաուն չէ», որոշվել է նաև, որ մեքենաներով ընտրողներին ընտրատեղամասեր չբերեն: Ծայրահեղ դեպքերում է պետք կիրառել այդ «սերվիսը»:

Եվ քանի որ ընտրությունների միակ խնդիրը մասնակցության հարցն է, ՀՀԿ-ն` իր, ՕԵԿ-ն իր կուսակցականների վրա պարտադիր պլան է դրել, թե ով ինչքան «հարևան-ծանոթ» ունի, պետք է բերի քվեարկության: Ի դեպ, եթե նախորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանող ԲՀԿ-ն տարրալուծվել էր ՀՀԿ շտաբի կազմում և այդպես միասնական աշխատում-մասնակցում էր քարոզարշավին` մեկ տեղակալով, մեկ-երկու ներկայացուցչով, ապա այս ընտրություններում ՀՀԿ-ի միակ գործընկեր ՕԵԿ-ը «հանդես է գալիս» առանձին շտաբով, առանձին ծրագրով` զուգահեռ քարոզարշավով, որ ընտրություններից հետո իշխանական սեղանից փախցրած պատառն ավելի պատկառելի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter