HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն ողջ կազմո՞վ

Երեկ թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ:

Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը:

Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:

Երեկ Վարդան Վարդանյանին թերթը հարցրել է, թե ինչու՞ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Վարդանյանը պատասխանել է. «Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը»:

Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չի հաջողվել ստանալ, նա խորհրդակցության էր, իսկ ավելի ուշ անհասանելի դարձավ:

Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականները, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանց, սատարելու են Սերժ Սարգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter