HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ուզում են ցրել «Կարֆուրին»

Թերթի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն` «Կարֆուր» հիպերմարկետների ֆրանսիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են հանդիպում ունենալ ՀՀ ամենաբարձր ղեկավարների հետ: Ինչը, սակայն, նրանց ոչ մի կերպ չի հաջողվում:

«Կարֆուրի» ներկայացուցիչներին մերոնք ցրում են` ասելով, որ նախագահական ընտրություններ են, և թե Սերժ Սարգսյանը, թե Տիգրան Սրագսյանը խիստ զբաղված են: Սակայն «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ հանդիպումը հնարավորինս ձգձգելը պայմանավորված է նրանով, որ այստեղ չեն կարող առայժմ պատասխանել նրանց հարցերին: Իսկ հարցերը վերաբերում են այդ հսկա ցանցի` Երևանում բացվելիք հիպերմարկետի հետագա Ճակագատրին:

Երևանի «Դալմա Մոլ»-ի սեփականատիրոջ և «Կարֆուրի» միջև դեռ նախորդ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել 10 հազար քառակուսի մետր տարածքի վրա 2012 թ. նոյեմբերին բացել «Կարֆուր» հիպերմարկետ: Սակայն հետո պարզվել էր, որ ֆրանսիական այս ցանցը ինքն է իր համար ներկրում ապրանքը և ինքն է որոշում թե ինչ գնով պետք է այն վաճառի:

Հաշվարկները ցույց էին տալիս, որ «Կարֆուրի» առաջարկած տեսականիում լայն սպառման ապրանքների մի զգալի մասն ավելի էժան կլինի, քան ներկայումս մեր սուպերմարկետներում վաճառվող նույնանուն ապրանքները, իսկ որակի առումով ընդհանրապես համեմատության եզրեր չկան: Բացի այդ «Կարֆուրը» կդառնար ոչ միայն սննդամթերքի խոշորագույն ներկրողներից մեկը, այլև` կարող էր զբաղվել արտահանմամբ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում մեր օլիգարխների համար:

«Կարֆուրում» բավականին ժամանակ գլխի չեն ընկել, թե ինչու է տապալվել գործարքը: «Դալմա Մոլ»-ում տեղ չստանալը նրանք սկզբում ընկալել են որպես տեխնիկական խնդիր և փորձեր են ձեռնարկել իրենց հիպերմարկետը բացվել բացել Երևանի խիտ բնակեցված արվարձաններից մեկում` ՀԱԹ-ում, Ավանում կամ Նոր Նորքում:

Միայն այն բանից հետո, երբ ամենուր հանդիպել են անանցանելի դժվարությունների, հասկացել են, որ գործ ունեն ՀՀ իշխանական վերնախավի ամենաբրձր օղակներում կայացված քաղաքական որոշման հետ:

«Կարֆուրի» մուտքը Հայաստան, առանց չափազանցությունների, կարող է լուրջ վերադասավորումների առաջացնել օլիգարխիկ համակարգում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter