HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ինչով են զբաղված «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակիցները

Թերթի խմբագրությունն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում «Փարոս» սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաև այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը:

Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, և այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ Սարգսյանին:

Զանգահարող քաղաքացինրեի հետ զրույցներից թերթի թղթակիցը պարզել է, որ ամեն տեսուչ ունի իր «անապահովների», այսինքն` «Փարոս» սոցիալական ծառայությունից օգտվողների ցուցակը: Եվ հենց այց ցուցակներով էլ տեսուչները աշխատում են` որոշներին խաբելով, թե` եթե չընտրեն Սերժ Սարգսյանին, ապա իրենք կհաղորդեն վերադաս մարմնին, որի արդյունքում նշված քաղաքացին արդեն դուրս կմնա «Փարոս» համակարգից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter