HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». սևերը պատասխանում են կիսաքայլով

Սերժ Սարգսյանը երեկ անդրադարձել է ընդդիմության հետ երկխոսության թեմային: Նա, ըստ էության, երեք հոգու լիազորել է երկխոսել ընդդիմության հետ: Խոսքը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, իր աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մասին է: Բայց այս երեք հոգուն նա ոչ թե որպես պատվիրակություն է լիազորել, այլ որպես երեք առանձին սուբյեկտներ` ընդդիմության հետ առանձին-առանձին բանակցելու համար:

Մյուս կողմից, սակայն, Սարգսյանը նշել է, որ եթե ընդդիմությունը ցանկանում է երկխոսել նշանակված պատվիրակության մակարդակով, կոալիցիոն կուսակցությունները պատրաստ են պատվիրակներ նշանակել: Այսպիսով, Ս.Սարգսյանի երեկվա արձագանքը կարելի է համարել կիսաքայլ:

Նա նշանակել է երեք պատվիրակ, որոնք երեքն էլ ներկայացնում են հանրապետական կուսակցությունը: Այսինքն` իշխանության պատվիրակության ամբողջական ձևավորման համար մնում է, որ մեկական հոգի էլ նշանակվեն կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններից, արձանագրվի այդ հինգ հոգու պատվիրակության լինելը, և երկխոսության այս փուլը կարելի է համարել լրումին հասած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter