HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ինչո՞ւ է «Ռոբերտո»-ն շարունակում մոլորեցնել սպառողներին

«Ռոբերտո» խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում:

Թերթը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ:

Ինչո՞ւ է «Ռոբերտո»-ն շարունակում մոլորեցնել սպառողներին. թերթի այս հարցին ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանել է. «Մենք որևէ լծակ չունենք իրենց պարտադրելու. իրավական առումով բոլոր ապացույցները, փաստերն ու տեղեկատվությունը կհավաքենք, հետո որոշում կկայացնենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter