HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշատակի ցերեկույթ ազգային գրադարանում

Կյանքի 93-րդ տարում վախճանվեց իրանահայ վաստակաշատ մանկավարժ, գիտնական և ազգային-հասարակական գործիչ Լևոն Մինասյանը:  Յոթ տասնամյակից ավելի նա պաշտոնավարել է Նոր Ջուղայի հայկական կրթական հաստատություններում, զբաղվել հայ ժողովրդի պատմությամբ և հայագիտությամբ` լույս ընծայելով աժեքավոր բազմաթիվ ուսումնասիրություններ:  50-ից ավելի են նրա հրատարակած գրական, պատմագիտական, ճամփորդական և այլ բնույթի գրքերի թիվը:

Մեծ արժեք է ներկայացնում մասնավորապես 1971թ. լույս ընծայած «Պատմութիւն Փերիոյ Հայերի», ինչպես նաև «Փերիայի Հայ աշուղները», «Ոսկերչությունը Նոր Ջուղայում» և այլ աշխատություններ: Բազմակողմանի զարգացած և լայն հետաքրքրություններ ունեցող գիտնական-արվեստագետ էր Լևոն Մինասյանը: Մեծ սիրով զբաղվում էր զանազան հավաքածուներ կազմելով, որոնցից հատկապես ուշագրավ են նրա նամակիշները և այցեքարտերը, հնատիպ, հազվագյուտ գրքերը:

Լևոն Մինասյանի հիշատակին էր նվիրված հունվարի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված ցերեկույթը, ուր Լ.Մինասյանին հիշեցին և նրա գործունեությունը բարձր գնահատեցին ՀԱԳ փոխտնօրեն Ռ.Ղազարյանը, «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիր Ն.Եսայանը, անվանի թատերագետ Բ.Հովակիմյանը, նկարիչ Ա.Աղայանը, մշակույթի գործիչներ, մտավորականներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter