
Լիլիթի ընտանիքն արդեն կով ունի
Արարատի մարզի Սիփանիկ գյուղում բնակվող մուկովիսցիդոզով հիվանդ Լիլիթի ընտանիքը այսուհետ նաեւ կով ունի: Բարերարը, ով չի ցանկանում իր անունը հրապարակել, 400 հազար դրամ է նվիրել ընտանիքին, որպեսզի նրանք կաթնատու կով գնեն:
Լիլիթի մայրը` Կարինեն, անասունն ընտրել էր հենց Սիփանիկից, և երեկ տեղափոխեցին իրենց գոմ: Լիլիթն ասում էր, որ կաթ ու մածուն շատ է սիրում, սակայն հնարավորություն չունեին գնելու, այժմ նաեւ այդ հարցն է լուծված: Նա պատուհանից հետեւում էր, թե ինչպես է անասունը մտնում իրենց գոմ:
Ընտանիքի համար անասուն պահելը մի քիչ խորթ է, քանի որ երբեք չեն ունեցել: Անասուն վաճառողը խոստացավ սկզբնական շրջանում օգնել եւ «վարպետության դասեր» տալ, թե ինչպես խնամել եւ կթել կովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել