Մանկատան երեխաները կբեմադրեն տիկնիկային ներկայացում
Վաղը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կիրականացվի «Պրիվատիսսիմա» կրթական հիմնադրամի «Տիկնիկները երեխաների ձեռքերում» ծրագիրը:
Տիկնիկային և թատերական ներկայացումներին կմասնակցեն N105 դպրոցի և մանկատան սաները, ովքեր բեմադրելու են Վիլիամ Սարոյանի «Իմ նորովի մտածելակերպ» թատերական ներկայացումը և «Պատմություն Աստծո նկատմամբ խորունկ հավատի մասին և թե ինչպես այդ հավատը փրկեց առնվազն մեկ լավ մարդու կյանք» առակի տիկինկային ներկայացումը:
Ծրագրի հիմնական նպատակն է դեռահասներին հնարավորություն տալ շփվել միմյանց հետ, ընտրել առակ` խորհելով բարոյախրատական գաղափարի մասին, պատրաստել տիկնիկներ և բեմադրել տիկնիկային ներկայացում իրենց ընկերների համար: Ծրագիրը մանկատան երեխաներին ինտեգրում է հանրակրթական համայնքին, կազմակերպում դպրոցականների ազատ ժամանցը:
«Տիկնիկները երեխաների ձեռքերում» ծրագիրը նաև նպաստում է, որ դեռահասները բարելավեն անգլերենի իմացությունը, քանի որ տիկնիկային թատրոնը ներկայացվելու է անգլերենով և մայրենի լեզվով համաժամանակյա բացատրությամբ:
«Տիկնիկները երեխաների ձեռքերում»-ը ֆինանսավորվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Երևանի երիտասարդական բանկ» ծրագրի շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել