HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախանշվում են առաջիկա տարիների հայ-ուկրաինական կրթական համագործակցության հեռանկարները

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին  է փոխանցել 2013-2015 թվականներին հայ-ուկրաինական կրթական համագործակցության առաջարկությունները, որոնք նախանշվել են երկու պետությունների միջկառավարական հանձնաժողովի կողմից:

Այս համատեքստում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կարևորվել է հատկապես միջբուհական կապերի ամրապնդումը: ՀՀ ԿԳ նախարարն հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն: Անդրադառնալով բաձրագույն կրթության ոլորտում համագործակցության հեռանկարին` ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպական կրթական տարածքում և բարձրագույն կրթության ոլորտում որդեգրել է միասնական կրթական քաղաքականություն: Մասնավորապես, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, նախապատրաստվում է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն ՀՀ տարածքում գործող բոլոր  օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը պետք է ընդունելությունը կազմակերպեն միասնական ընթացակարգով:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանը, Երևանի Տ. Շևչենկոյի անվան էիվ 142 ավագ դպրոցում ուկրաինական դասարանի բացմանը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:  
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter