Ընտրությունների կապակցությամբ ոչ մի դիմում-բողոք ՄԻՊ-ը չի ստացել
ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Կարմիրշալյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների կապակցությամբ ՄԻ պաշտպանի գրասենյակը ոչ մի դիմում բողոք չի ստացել: Դիմումներ չեն եղել նաեւ ընտրացուցակների թերությունների վերաբերյալ:
«Ունենք արագ արձագանքման խումբ, թեժ գիծ: Եթե նման բողոքներ լինեն, անմիջապես պաշտպանի գրասենյակը կզբաղվի այդ հարցերով, սակայն այս պահի դրությամբ որեւէ բողոք ու ահազանգ չենք ստացել»,-ասաց Ն. Կարմիրշալյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել