HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է ստացել բաժանորդի համաձայնությունը գովազդային sms ուղարկելու համար

Օրվա ընթացքում, երբեմն նույնիսկ մի քանի անգամ, բջջային օպերատորի կողմից բաժանորդները ստանում են sms հաղորդագրություններ, որոնք գովազդային բնույթ են կրում: Օրինակ` «հունիսի 4-6-ը հրավիրում ենք Մոսկվայի տուն` «Մանկության աշխարհ» EXPO-2011 ցուցահանդեսին: Լավագույն մաղթանքներով` LOGOS EXPO Center»:

Կամ հնարավոր է` «Վիվասել-ՄՏՍ»-ը բջջային օպերատորը գովազդ ուղարկի երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի հրավերով` առանց հաշվի առնելու, արդյոք տվյալ բաժանորդը հետաքրքրված է կամ ուզում է ստանալ այդ գովազդային հաղորդագրությունները, թե ոչ: Հատկապես տարբեր տոների առիթը բաց չեն թողնում, օրինակ, առևտրային ընկերությունները. «Թեթևացրեք հարազատ կանանց հոգսերը: Զանգահարեք մինչ մարտի 8-ը, և մենք նրանց տանը անվճար կտեղադրենք  «Մաքուր ջրի» սարք, իսկ ձեզ կնվիրենք թեյ»:

Կամ` «մարտի 1-ից ապրիլի 10-ը խաղացեք բոուլինգ «Play City»-ում և մասնակցեք նոթբուքի խաղարկությանը: Տեղափոխությունը դեպի «Play City» անվճար»:

Ստացվում է, որ օպերատորը, գովազդների պատվերներ ստանալով, իր բաժանորդների հաշվին եկամուտ է ապահովում`առանց իր բաժանորդների համաձայնության:

Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ բջջային ամենամեծ օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից: «Հետքին» տրված գրավոր պատասխանում ընկերությունը նշում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` որպես կորպորատիվ քաղաքացի, օժանդակում է հանրային իրազեկման քարոզարշավների իրականացման գործում: Օրինակ` պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ իր բաժանորդներին sms հաղորդագրություններ ուղարկելու նպատակը կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն է:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը sms հաղորդագրություններ է ուղարկում նաև պետական, եկեղեցական և այլ կարևոր տոների կապակցությամբ` հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով: «Այսօրինակ sms հաղորդագրությունների ուղարկումը առևտրային բնույթ չի կրում, այլ նպատակ է հետապնդում  SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել հանրությանը կարևոր միջոցառումների մասին` համապատասխան գերատեսչություններից մեզ ուղղված դիմումների համաձայն»,- հայտնում է ընկերությունը:

Շարժական կապի մատուցման ընդհանուր պայմանների 5.2.2 կետի համաձայն` բաժանորդն իրավունք ունի օրենքով կամ օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում հրաժարվել օպերատորի կողմից շարժական ցանցի միջոցով տարածվող գովազդային հաղորդակցությունների ստացման հնարավորությունից, որն այլապես համարվում է տրված. «Հետևաբար` ցանկալի է, որպեսզի այն բաժանորդները, որոնք չեն ցանկանում այդօրինակ հաղորդագրություններ ստանալ, այդ խնդրանքով մեզ դիմեն նախապես, և ընկերությունը, անշուշտ, ընդառաջ կգնա իր բաժանորդներին»,- պարզաբանում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Ընկերությունից խնդրել էինք նաև տեղեկացնել, թե այդ գովազդներից յուրաքանչյուրից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որքա՞ն եկամուտ է ստանում: Առևտրային ընկերությունների խնդրանքով ուղարկված SMS-հաղորդագրությունների վերաբերյալ ընկերությունը նշում է, որ դրանցից գոյացած հասույթի ստացումը կարգավորվում է հավելյալ արժեքով ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով, «որոնց բովանդակությունը ենթակա չէ հրապարակման»:     

Մեկնաբանություններ (5)

Արթուր
Հարգելիներ ամոթ է վերջապես սովորենք պայմանագիր կարդալ, բջջային քարտ վերցնելուց առաջ մտածենք ոչ թե համարի գոլդ լինելու մասին այլ պայամանագրի բովանդակության մասին, կա կանոն չես ուզում ստանալ գնա հրաժարվի ; 22րդ դարի շեմին կանգնած քաղաքացիներ վերջապես սովորեք կայքերում չվիրավորել թե, ԱՍԱԾՆԵՐԻԴ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՍ ԿԱՐԱ ՏԱՍ!!! (Արշակ Կ)
Mard
Joghovurd jan, nakhkan hodvats grele mi hat khoratsek te inchek grum u arji da grel te che. es vorpes bajanord kardatselem operatorneri oferta haskatsoghutyune vori mej ka grats dra masin u ete storagrumes apa hamadsaynvumes. isk ete ches uzum asumes hanumen kez. isk Arshak k-i nmannerin xorhurd ktam iravunkeneri masin commentner aneluts barere endri kanzi ka virtual shpvelu kultura u chi kareli viravorel hazaravor mardkats. Djvar khoskerid hamar pataskhan karanas tas virtualits durs.
Վահրամ
Մարդիկ հնարավորություն են տալիս ապաակտիվացնելու ծառայությունը` գնացեք ապաակտիվացրեք, ինչի էք իզուր ջղայնանում, հայհոյում, պարզ ասում են, ձեր իրավունքն ա, Վահրամ
W. Wallace
Ես մի քանի տարի առաջ դեռ զանգել եմ այս թեմայով, ինձ ասել են գովազդային հաղորդագրությունները կապակտիվացնեն, բայց շնորհավորական բնույթի հաղորդագրությունները հնարավոր չի, պարտադիր ուղարկվելու են... ակնհայտորեն օպերատորները «երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած» ուզում են իրար գերազանցեն ունեցած հնարավորությունների չարաշահման հարցում, իսկ հարգարժան կարգավորող մարմինները հաշվի առնելով տնտեսական որոշ գործոններ, աչքաթող են անում նման փոքրիկ «չարությունները»: Կարգավորող ակտում ընդամենը կարելի էր նախատեսել բաժանորդի համաձայնության անհրաժեշտությունը որեւէ բնույթի հաղորդագրություն ստանալու համար եւ հարցը կլուծվեր...չեմ կարծում, որ բջջայինների սեփականատերերի ամբողջ զանգվածը անհամբեր սպասում է հայ առաքելական եկեղեցու շնորհավորանքներին: Ավաղ, մտածելակերպի խնդիր է... օպերատորի վարքագիծը ակնհայտ է - կուղարկեմ ինչ կուզեմ, ինչքան ել ստանում եմ, ձեր գործը չի... իսկ պարտադիր երեք բջջային հեռախոս / հեռախոսաքարտ պահող հանրությունը լրիվ թույլ է տալիս իրենց այդպիսի մոտեցում ցուցաբերել... էլ ինչ մրցակցություն, ինչ հաճախորդների սպասարկում, շնորհակալ պիտի լինենք...
arshak k
to a.... zavakner@ gisherva 3in inch iravunqov en sms uxarkum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter