HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթ՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար

ՀՀ ԿԳ նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում են բաց մրցույթ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (այսուհետև ՀԱԱՀ) ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով:

Մրցույթն անց է կացվում ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության մասին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2013թ. հունվարի 22-ին հաստատված կանոնակարգին համապատասխան (թեկնածուները կանոնակարգին կարող են ծանոթանաալ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարությունում):

ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում:

ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով (ինքնաառաջադրման դեպքում), իսկ ՀԱԱՀ ֆակուլտետների գիտխորհուրդների կամ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` առաջադրման մասին որոշումը և առաջադրվող թեկնածուի գրավոր համաձայնությունը,

բ) երկու լուսանկար 3×4 սմ չափսի,

գ) քաղվածք աշխատանքյաին գրքույկից (կամ աշխատանքային գրքույկի պատճեն),

դ) ինքնակենսգրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթղթերիր պատճենները,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը,

թ) բնութագիր` վերջին աշխատավայրից, եթե այն գործում է,

ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,

ժա) ՀԱԱՀ-ի զարգացման և բարեփոխումների ծրագիր-հայեցակարգ (փակ և կնքված ծրարով):

Մրցույթին մասնակցող հավակնորդները վերը նշված փաստաթղթերի  փաթեթը (պատճենների բնօրինակներով, որոնք վերադարձվում են ստուգումից հետո) պետք է ներկայացնեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի քրտուղարություն: Մրցույթը տեղի կունենա 2013 թ. մարտի 12-ին ՀԱԱՀ նիստերի փոքր դահլիճում:

Կրթության և գիտության նախարարություն,
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter