HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատներ»-ը նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու

Կուսակցության վարչության հայտարարությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանն առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է,  որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու:

Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter