HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանը ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելությանը

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:

Նալբանդյանը կարևորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար:

Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրեց, որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները:

Զրուցակիցներն անդրադարձան ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter