HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի պատմություն» գրքի շնորհանդեսը Փարիզում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանավորությամբ երեկ կայացավ ֆրանսիացի ականավոր հայագետներ Աննի եւ Ժան-Պիեռ Մաեի հեղինակած «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչ մեր օրեր» գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի հայերի մշակութային միության եւ Ֆրանսիայի հայ երիտասարդության (UCFAF-JAF) մշակույթի կենտրոնը։

Դեսպան Չիտեչյանը մասնավորապես բարձր գնահատեց ֆրանսիացի հեղինակների կողմից նման համարձակ եւ միաժամանակ բարդ մտահղացման իրականացումը` ցանկանալով հաջողություն նոր նախաձեռնություններում:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի հայագիտական շրջանակների, ինչպես նաեւ համայնքային, լրագրողական, մշակութային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter