HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրոդ ինքնիշխանություն». սա իսկապես տպավորիչ աճ է

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2012-ին հարուցված վարույթներով բռնագանձվել է մոտ 15,5 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է մոտ 8 տոկոս:

«ՉԻ» -Սա երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ արձանագրված աճով պարծենալ չի կարելի: Ի վերջո, այդ վարույթների մեծ մասը հարուցված է շարքային քաղաքացիների դեմ: Ասենք, գյուղացին վարկ է վերցրել, չի կարողացել տոկոսների տակից դուրս գալ, համապատասխան կառույցներն էլ գնացել ու այդ գյուղացիներից խլել են հողը, շինությունները, մի խոսքով՝ ինչ կարողացել են: Կամ, ասենք, մեկը վարկով բիզնես է բացել, հետո «տակ տվել», ու վարույթ է հարուցվել:

Իսկ հիմա մեզ ասում են, որ 2012-ին ավելի շատ գումար է բռնագանձվել, և դա ներկայացնում են որպես մեծ նվաճում: Ընդ որում, աճ է արձանագրվել 15 տոկոս: Հետաքրքիր է՝ իսկ որևէ մեկը փորձե՞լ է վերլուծել ու հասկանալ, թե ինչու են «տակ տվողները» տարեցտարի ավելանում: Թե՞ դա էլ է «բիզնես միջավայրի բարելավման ծրագրի» շրջանակներում տեղի ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter