HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ովքե՞ր են կանգնած Խաչիկի թիկունքին

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը մեծ արձագանք է ստացել գործընկերների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների շրջանում: Արդյունքում նրանցից շատերը (ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը) հանդես են եկել նախաձեռնություններով՝ պահանջելով «Ժողովուրդ»-ի դեմ հայց ներկայացրած Խաչիկ Խաչատրյանից՝ Ձվերի Խաչիկից, հետ վերցնել հայցադիմումը, իսկ վարչական դատարանից՝ հանել «Ժողովուրդ»-ի ու լրագրող Սոնա Գրիգորյանի ունեցվածքի վրա դրված 3 մլն դրամանոց արգելանքը:

«Ժողովուրդ»-ի ընթերցողների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվեց պարզել նաև, թե ովքեր են կանգնած իր արժանապատվությունը 3 մլն դրամ գնահատած Խաչիկ Խաչատրյանի թիկունքում: Պարզվում է՝ նրա հովանավորներն են Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ս.Սարգսյանի առաջին փեսա Միքայել Մինասյանը:

Հասկանալի է, որ այս երեք անձինք Խ.Խաչատրյանի միջոցով փորձում են նախընտրական շրջանում անել ամեն ինչ՝ «Ժողովուրդ» օրաթերթը փակելու համար: Ասել է թե՝ «Ժողովուրդ» օրաթերթը կանգնած է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի, հարազատ փեսայի ու քավորի կոկորդներին: Բայց «Ժողովուրդ»-ը կշարունակի աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter