HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». էլի Սերժի մոտ

«ՀԺ» թղթակցին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է նախագահական նստավայր: «ՀԺ» թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է հաստատել կամ հերքել սույն լուրը: Վերջինս ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը:

Լավատեղյասկ աղբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում, և ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև:

Այս օրերին էլ բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter