HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են նաև ՀՅԴ-ականները

Փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլև ՀՅԴ-ականները:

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա գյուղացիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց խոստացել ցածր գնով՝ 6 հազար դրամով, ազոտական պարարտանյութ տալ, ինչպես նաև վարելահողերի համար նախատեսվող՝ կրկին շուկայականից ցածր գնով վառելանյութ տրամադրել:

Ի դեպ, ըստ որոշ լուրերին՝ Արամայիս Գրիգորյանը հավակնում է Արարատի մարզպետի պաշտոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter