HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ

Հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից՝ անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ թշնամու օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են թռիչքային բոլոր թիրախները և շարունակ պահել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter