HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ.Չախալյան. իմ հասցեին Սահակաշվիլու հնչեցրած մեղադրանքները բացահայտ ապատեղեկատվություն են

Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սահակաշվիլու կողմից հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվություն են: Երբեք և ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում չի առաջադրվել և չէր էլ կարող առաջադրվել:

Սահակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները և դատախազությունը, երբ չորսուկես տարի առաջ ինձ ձերբակալեցին, իսկ 2009-ի ապրիլին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման իբր 2005-06-ին «հանրային կարգը խախտելու», «խուլիգանության» և «զենք-զինամթերք պահելու» մեղադրանքներով: Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքներին ես համաձայն չեմ, դրանք ես երբեք չեմ ընդունել և չեմ ընդունում:

Կրկնեմ, ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ հետևողականորեն պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել վրացահայության իրավունքները, վերադարձնել բռնգրավված հայկական եկեղեցիները, հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, Ախալքալաքում հայկական համալսարան բացել և այլն:

Ինձ ազատազրկեցին Ջավախքի բնակչության նկատմամբ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի ոստիկանական հալածանքները, դրամաշորթության և ունեզրկման «բեսպրեդելը» քննադատելու, օրինական միջոցներով այդ երևույթների դեմ իմ պայքարի համար։

Իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ Սաակաշվիլու սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ իմ գործը քաղաքական է, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Պարզապես ափսոսում եմ, որ մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը և նախկին վարչապետը այսքան մանր անձնավորություններ են, որ ներիշխանական քաղաքական շահարկման և այլ ճղճիմ նկատառումներից ելնելով՝ չեն խորշում անգամ ազգամիջյան թշնամանք հարուցող ապատեղեկատվական բնույթի հայտարարություններ անելուց:

Արդեն իսկ դիմել եմ դատախազություն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ և այս հարցով ևս կձեռնարկեմ համապատասխան և համարժեք քայլեր:

Վահագն Չախալյան
26.01.2013թ․
Ք․Ախալքալաք

Մեկնաբանություններ (8)

Ash
bravo Melik Raisianu bravo Vaagu Chkalyanu molodcy molodec Meliku blagodaraya Meliku Vaag na svobode seichas prishlo vremia im oboim byt vmeste i dat otvet tem kto protiv nix sfabrikoval eti dela. bravo vsem kto nas poderjal
Ash
Vaag molodec ne zdalsia narod Javaka znaet chto Chakalian ne vinoven ego postavili liudiiz javaka. i on my znaem chto chelovek mujestvennyi on obizatelno dast otvet serizny otvaet vsem etim liudiam kto postavli Vaaga my nadeemsia chto on delaet eto. Vaag doljne splotitsia s temi ludmi kto ego pomog eto liudi Melik Raisian Norik Karepetian i vse te kto byli vmeste
ara
ia soglasen Ash jan oni oba doljny byr vmeste oni patrioty armianskogo naroda kogda MELIK vernulsia v Javaxk ves javaxk obradovalsia.
Erem
Da veselo budem jit javaxke. Uje deystvuet grupirovki Melika, Vekilyana Davida Chakalyan Vahaga, po odelnosti. POSMOTRIM KTO KOGO
Ararat
Melyk byl patriotom v Javaxke patriotom i ostolsia. Melik narod rad chto Melik Raisian vernulsia kto protiv nego poidiot to budet otvechat v dalneishem pered narodom
Xacho
Ararat- karore du Aloin tran Jorignes urish anunovge geres?
Atur Minasyan
Передавая всю полноту власти, Мелик подарил Норику новый Мерседес. Счастливый Норик открыл дверцу, осматривает салон и удивленно спрашивает: - А руль-то где? - Руль в надежных руках, - невозмутимо ответил Мелик Карлосович
Աբգար Գյուլումյան
Ուրախ եմ քեզ տեսնելու ազատության մեջ: Հայերը դաս պետք է քաղեն: Առողջություն ու բարօրություն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter