HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիշեգրադի երկրների եվրաինտեգրման փորձը՝ Հարավային Կովկասի երկրների համար

Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում ՔԱՆ ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը և Հրայր Մանուկյանը ներկայացրին «Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի արդյունքները 2010-2012թթ.» զեկույցը, որը նախապատրաստել է կազմակերպությունը Տնտեսական և սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցաբար, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես նշեց համազեկուցողներից Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի հարցում գոյություն ունի լայն կոնսենսուս, ինչի շնորհիվ այդ գործընթացը ընթանում է առաջանցիկ տեմպով:

Ոչ միայն իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնող ուժերը, այլև քաղաքացիական հասարակությունը այս կամ այն ձևաչափով ներգրավված են նշված գործընթացում: Խորհրդարանական ուժերի դեպքում դա Եվրոնեսթ միջխորհրդարանական ձևաչափն է, իսկ քաղաքացիական հասարակության դեպքում՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Ներկայացնելով զեկույցը՝ Հրայր Մանուկյանը թվարկեց այն հիմնական պահանջները, որոնք Եվրամիությունը դնում է ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման բանակցությունների հիմքում:

Դրանցից կարելի է առանձնացնել Եվրասիական միության շրջանակներում առաջարկվող մաքսային միությանը Հայաստանի անդամակցության անհամատեղելիությունը, որի մասին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչել է հստակ ուղերձ:

Կան նաև մի շարք չափանիշներ, որոնց հասնելու համար Հայաստանը պետք է շտապ իրականացնի ընդգրկուն բարեփոխումներ, որոնց դեպքում անչափ օգտակար կարող է լինել Վիշեգրադյան քառյակի՝ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի փորձը:

Մեր երկրի դեպքում ավելանում է նաև ս.թ. փետրվարի 13-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում օրինականության և միջազգային չափանիշների պահպանման խիստ անհրաժեշտությունը:

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter