Իշխանության ջրաղացին ջուր են լցնում նախագահական տրագիկոմեդիայի դերակատարները. Զոյա Թադևոսյան
«Հետքի» հարցերին պատասխանում է «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը:
Ի՞նչ տպավորություն եք ստանում քարոզարշավից:
Քարոզարշավին չեմ հետևում զուտ սկզբունքային դիրքերից: Եթե նախապես հայտնի է մի իրավիճակ, որում արդեն ընտրությունների ելքը կանխորոշված է` ընտրացուցակների ուռճացում 700.000 և ավելի ընտրողներով, գործող իշխանությունների կողմից վարչական և ֆինանսական ռեսուրսների անսահմանափակ կիրառում, նման ընտրություններին մասնակցությունն առնվազն անտրամաբանական է: Հաղթանակի նպատակ ունեցող նախագահի թեկնածուն մեկնարկային հավասար պայմանների խախտումը անտեսել չի կարող: Իմ բոլոր կոչերի նպատակը մեջքով դեպի իշխանությունները շրջվելն է, ապացուցելը, որ հայ ժողովուրդը մերժում է կեղծիքը, անօրինականությունը և դրանք իրականացնողներին:
Ի՞նչ նպատակ է հետապնդում ընտրության չգնալու բոյկոտի Ձեր կոչերը: Արդյո՞ք այդ քայլը իշխանությունների ջրաղացին ջուր լցնել չի նշանակում` հեշտացնելով իրենց թեկնածուի հաղթանակը:
Դա պայքարի պասիվ, սակայն այս իրականության մեջ ընդունելի և միակ հնարավոր ձևն է, ի դեպ` անարյուն: Իշխանության ջրաղացին ջուր են լցնում բոլոր նրանք, ովքեր դարձել են նախագահական տրագիկոմեդիայում դերակատարներ: Իշխանությունների անօրինականությունները կարող է կասեցնել միայն ընտրողը:
Ձեր կարծիքով ընտրության չգնալը արդյունավե՞տ պայքարի միջոց է:
Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ընտրությունների գնալն արդյունավե՞տ է: Իհարկե, արդյունավետ չէ, ուստի այլընտրանքը չգնալն է:
Լուս.՝ Զ. Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել