HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումներն Արաբկիրում

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը  քարոզարշավը սկսելուց առաջ այցելեց Կենտրոնի եւ Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ մասնակցելու պատարագներին: 

Այնուհետեւ նա քարոզարշավը սկսեց Արաբկիրի այգուց ընտրողների հետ հանդիպումից, ուր, ի հեճուկս անձրեւային եղանակի, հավաքվել էր հոծ բազմություն: Դիմավորելով Րաֆֆի Հովհաննիսյանին` հավաքվածները վանկարկում էին. «Րաֆֆի՛», «Հայաստա՛ն»: Դիմելով հավաքվածներին, նա նախ կոշտ քննադատության ենթարկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ասաց. «Արաբկիրում «Ժառանգությունը» մշտապես հաղթել է՝ հավաքելով ամենաշատ ձայները: Այսօր արաբկիրցիների, ամբողջ ժողովրդի հետ միասին մենք պետք է անենք շատ ավելին, քան արել ենք, պետք է արմատապես փոխենք մեր երկիրը, այս անընդունելի եւ կործանարար իրավիճակը: Եւ դա հնարավոր է, եթե քաղաքացիները թոթափեն ճակատագրապաշտությունն ու հուսալքությունը եւ գնան ընտրատեղամաս՝ կատարելով իրենց վճռական ընտրությունը»: 

Ապա նա քայլեց Կոմիտասի պողոտայով, մտավ շուկաներ, խանութներ, շփվեց քաղաքացիների հետ, լսեց նրանց առաջարկներն ու բարեմաղթանքները: Նրան ուղեկցում էին երիտասարդ կամավորականներ, ովքեր տարածում էին նախագահի թեկնածուի քարոզչանյութերը: 

 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter