HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70 մլն դոլար. կարևոր դերակատարում ունեցողները հարցազրույց չեն տալիս

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետեր հանդես եկող «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերության տնօրեն Էրիկ Նարսիսյանը հարցազրույց չի տալիս: «Հետքի» Ֆրանսիայի թղթակիցը տևական ժամանակ է` փորձում է կապ հաստատել նրա հետ և հարցազրույց վերցնել, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին: Նա չի արձագանքում նաև մեր հեռախոսազանգերին, ձայնային փոստով թողած մեր հաղորդագրություններին:   

2006-ի հունիսից, երբ Rhinoville Property Limited-ն արդեն հավակնել է գործարանի բաժնետոմսերին, օֆշորային ընկերության տնօրեն է նշանակվել Ֆրանսիայի հայազգի քաղաքացի Անդրե Նարսիսյանը, և տնօրինել է ընկերությունը մինչև մահանալը` 2007թ. ապրիլը: 2007-ի փետրվարից երկրորդ տնօրեն է դարձել ՌԴ քաղաքացի Մարիա Պիոտրովսկայան և տնօրինել է մինչև ապրիլի 28-ը: 2007-ի մարտից և մինչ 2012-ի դեկտեմբեր տնօրեն է եղել նաև Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքացի Դամիան Ջեյմս Քալդերբանկը (Damien James Calderbank): Ընկերության մյուս տնօրենը՝ Էրիկ Նարսիսյանը (Eric Leon Jacques Narsisyan) Անդրե Նարսիսյանի որդին է, և հոր մահից` (2007թ.) հետո է ստանձնել Rhinoville Property Limited-ի տնօրեի պաշտոնը: Էրիկ Նարսիսյանն այժմ աշխատում է Մարսելի «Արարատ» հեռուստաընկերությունում: 

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Rhinoville Property Limited-ի բաժնետեր է դարձել «Նաիրիտ գործարանը»: Այս առնչությամբ որևէ պարզաբանում չի ցանկանում տալ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, չի արձագանքում գործարանի նախկին տնօրեն, ԱՊՀ միջպետական բանկի այժմյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը: 

Փաստորեն, 3 հիմնական դերակատարները հրաժարվում են հարցազրույց կամ պարզաբանումներ տալ, թե ինչպես են տնօրինվել 70 մլն դոլար վարկային միջոցները, որի շնորհիվ նախատեսված էր աշխատեցնել «Նաիրիտը»: Իսկ գործարանի աշխատողները շարունակում են պահանջել` աշխատեցնել «Նաիրիտը» և վճարել իրենց աշխատավարձը:

Լուսանկարում՝ ձախից՝ Արմեն Մովսիսյանը, Վահան Մելքոնյանը, Էրիկ Նարսիսյանը

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես խորապես զարմացած եմ,որ Հայաստանի համապատասխան պետական մարմինները մինչև հիմա այս գործով լուրջ հետաքննություն չեն սկսել: Այ քեզ «ապահով Հայաստան»` ստվերային ու մութ միլիոններ գրպանողների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter