HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդանշական բացիկներ պաշտոնյաներին՝ զոհված զինծառայողների անունից

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը բանակի օրվա կապակցությամբ մոտ 270 խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ  պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարներին եւ պատգամավորներին, բանակի բարձրաստիճան զինվորականներին, կաթողիկոսին, դատավորներին, ՄԻՊ-ին, մարզպետերին, դատախազներին եւ այլն:

Բացիկները խորհրդանշական կերպով ուղարկվել են վերջին տարիներում Հայկական բանակում զոհված մոտ 2000 զինծառայողների անունից:

Բանակի բարձրագույն հրամանատարական կազմին եւ մի շարք այլ պաշտոնյաների ուղղված նամակները ստորագրված են 2012 թ. հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter