2013թ. մրցաշրջանի առաջին մեդալները
Հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` «A» դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը:
Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով:
Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում Մավրիկ Նասիբյանը, Մարզական սամբոյի 90 կգ ք/կ-ում Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:
Քանի որ այս մեդալները նվաճվել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա առաջին ձեռքբերումը նվիրում է Հայ զինվորին՝ սկսած շարքայինից, ավարտած գերագույն գլխավոր հրամանատարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել