HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀԱԿ-ում լարված սպասում են Սասուն Միքայելյանի հայտարարությանը

ՀԱԿ-ում բավականին ծանր են տանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելու թե անհատական, թե կուսակցական հայտարարությունները, փորձում են անել ամեն ինչ, որ դրանք հնարավորինս քիչ լինեն: Այնտեղ ուշի-ուշով սպասում են, թե ինչ հայտարարությամբ է հանդես գալու ոչ անհայտ, 2008-ին Տեր-Պետրոսյանին սատարելու իր հայտարարությամբ բեկում մտցրած Սասուն Միքայելյանը:

Ու եթե մինչև վերջերս կարծում էին, թե հնարավոր կլինի Սասունին համոզել Բագրատյանին չսատարել, ապա Ս.Միքայելյանի վերջերս հրապարակած հոդվածից հետո հասկացել են, որ դա անխուսափելի է: Ըստ ՀԱԿ-ում «Հրապարակի» աղբյուրների՝ Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Շահնազարյանի շարքը շուտով կլրացնի նաև Սասուն Միքայելյանը՝ հայտարարելով, որ ընտրելու է Հրանտ Բագրատյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter