HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սխալ են հասկացել

Երեկ Եռաբլուրում մի կին մոտեցել է Սերժ Սարգսյանին և ասել, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Վերջինս էլ պատասխանել է, թե «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում են, որ ի՞նչ անես»:

«ՉԻ» - Տվյալ դեպքում էական չէ, թե ով է այդ կինը և ինչից է բողոքում: Շատ ավելի կարևոր է Սերժ Սարգսյանի պատասխանը: Փաստորեն, նա եկել էր Եռաբլուր՝ բանակի տոնը նշելու, և ինչ-որ կին փորձել է փչացնել նրա բարձր տրամադրությունը (դե, իհարկե, ո՞վ է տեսել՝ Եռաբլուրում լացեն):

Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի մուննաթն ավելի շատ ուղղված էր ոչ թե այդ կնոջը, այլ սեփական թիկնապահներին: Նրանք են մեղավոր, որ այդ կնոջը մոտ են թողել և նման տհաճ միջադեպ հրահրել, այնպես որ՝ Վաչոն պիտի շտապ կադրային փոփոխություններ իրականացնի թիկնազորում:

Ինչ վերաբերում է այդ կնոջը, ապա նա ակնհայտորեն սխալ էր ընկալել «դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: Եթե ճիշտ ընկալեր, պիտի ոչ թե մոտենար Սերժ Սարգսյանին, այլ հակառակը՝ հնարավորինս հեռանար: Համ էլ Սերժ Սարգսյանի տոնը չէր խանգարի: Թիկնապահներն էլ նկատողություն չէին ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter