HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ի՞նչ է սա նշանակում, Սեյրան

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք համամիտ չեն գործող իշխանության տեսակետին:

Օրինակ՝ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը և այլք անտեսվել են Սեյրան Օհանյանի կողմից:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է վերցնում մատակարարից: Ի՞նչ է սա նշանակում, Սեյրան: Էդպիսի հասկացողությունը ո՞րն ա»:

Իսկ ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը: Արդյո՞ք Ա.Փայտյանը միայնակ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր և ուշադիր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter