HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գոնե շարիկ գլորեին

Իսպանիայի խորհրդարանի երկու պատգամավորներ տուգանվել են 300-ական եվրոյով այն բանի համար, որ նիստի ժամանակ պլանշետով և բջջային հեռախոսով բառախաղ են խաղացել:

Իշխող «Ժողովրդական կուսակցությունը» ներկայացնող Բարտոլոմե Գոնսալեսն ու Մարիա Իսաբել Ռեդոնդոն խաղով տարված են եղել հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում թեժ քննարկումներ են ընթացել 2013 թվականի պետական բյուջեի հաստատման շուրջ:

Դեպքը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերի 27-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել օրերս, երբ իսպանական պարբերականներից մեկը հրապարակել է լուսանկար, որում պարզ երևում է, թե ինչով են զբաղված պատգամավորները:

Գոնսալեսն ու Ռեդոնդոն պաշտոնապես ներողություն են խնդրել իրենց պահվածքի համար: Տուգանքի մասին որոշումը ընդունել է հենց «Ժողովրդական կուսակցությունը»:

Սա ուշագրավ է գոնե նրանով, որ մեր խորհրդարանում էլ հենց բյուջեի քննարկումների ժամանակ խաղեր են խաղում, սակայն դա մեզ մոտ ոչ միայն չի պատժվում, այլև համարում է «պռադվինուտի»-ություն:

Լուս.՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովում «Բյուջե 2012»-ի քննարկման ժամանակ iPad-ով շարիկ է գլորում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter